ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայ հանճարի գործը վերադարձվեց հայերին

Հայ հանճարի գործը վերադարձվեց հայերին
23.07.2023 | 11:45

«Քաոս. աշխարհի արարումը» կտավը Հովհաննես Այվազովսկին ստեղծել է 1841 թվականին, երբ գտնվում էր Իտալիայում: Այդ ժամանակ նա ընդամենը 24 տարեկան էր: Ի սկզբանե կտավը ճանաչվեց արվեստի գլուխգործոց, իսկ Հռոմի պապ Գրիգոր 16-րդը նույնիսկ ցանկություն հատնեց այն գնել: Այվազովսկին հրաժարվեց փողից և նկարը նվիրեց կաթոլիկ եկեղեցու առաջնորդին:

Հետաքրքրական է, սակայն, որ ոչ բոլոր կարդինալները կիսեցին պապի հիացմունքը: Ոմանք պնդում էին, թե նկարն իր մեջ կրում է դիվային ուժ, որը նկարիչը միտումնաբար թաքցրել է սև ամպերի հետևում: Նույնիսկ հատուկ խորհուրդ գումարվեց, որտեղ Այվազովսկու աշխատանքը դիտարկեցին Սուրբ Գրքի տեսանկյունից: Ի վերջո, չար ուժերի առկայության մասին պնդումները հերքվեցին:

Անցան տարիներ: 1901 թվականին Հռոմի պապ Լևոն 13-րդը Այվազովսկու կտավը որոշեց նվիրել Մխիթարյան միաբանությանը: Ինչպես ասում են, հայ հանճարի գործը վերադարձվեց հայերին: Այսօր էլ կտավը պահվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:

Ի դեպ, 1864-ին Այվազովսկին ևս մի կտավ ստեղծեց՝ դարձյալ «Աշխարհի արարումը» անվանումով:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 6806

Մեկնաբանություններ